Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32կմ երկարությամբ կառուցվող ճանապարհահատվածում ավարտվել է երկրորդ՝ 530մ (ներառյալ պորտալները) թունելի հորատումը։ Այս թունելում այժմ կատարվում են գաբարիտային չափերի ապահովման և նախագծով նախատեսված այլ աշխատանքներ։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։
Հիշեցնենք, որ առաջին թունելի հորատումը, 455մ երկարությամբ (ներառյալ պորտալները), ավարտվել էր նախորդ տարի։ Շինարարն այստեղ իրականացնում է երեսարկի բետոնացում։
Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածում շարունակվում են նաև կամուրջների և հողային պաստառի կառուցման աշխատանքները։
Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածը կառուցվում է ՀՀ կառավարության և Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի ֆինանսավորմամբ։