Foto

Ժնևում մեկնարկել է Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ հանդիպումը

Ժնևում մեկնարկել է Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի մասնակցությամբ հանդիպումը։ Ըստ ԱՊԱ-ի՝ Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները տեղի են ունենում InterContinental հյուրանոցում։

Բանակցությունները, ինչպես սպասվում է, կտևեն երկու օր։

Նշենք, որ Աբու Դաբիում այս հանդիպումից առաջ անցկացվել են եռակողմ բանակցությունների երկու փուլ։ Ռուսական կողմի տվյալներով՝ Աբու Դաբիի հանդիպումները հիմնականում կենտրոնացած են եղել անվտանգության հարցերի վրա։

Ժնևում նախատեսվում է քննարկել թեմաների ավելի լայն շրջանակ։ Մասնավորապես, տարածքային հարցերը կլինեն հիմնական թեման։