Foto

Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ ռազմավարական երկխոսության. Լավրով

Մոսկվայի և Վաշինգտոնի ռազմավարական երկխոսությունը դեռ չի սկսվել. ռուսական կողմը դա համարում է հասունացած և բաց է դրա համար: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Ռազմավարական երկխոսությունը (ԱՄՆ նախագահ) Թրամփի վարչակազմի հետ դեռ չի սկսվել։ Մենք պատրաստ ենք դրան. նրանք առայժմ մտածում են, հասունանում են», - ասել է Լավրովը ՌԴ պետդումայում «կառավարության ժամի» ընթացքում։

Նախարարը նշել է, որ ռուսական կողմը «միշտ բաց է նման երկխոսության համար»։

«Այն հասունացել է», - Լավրովը։