Foto

Միջուկային ոլորտում ՌԴ-ի նախագծերն ավելի լավն են, քան ԱՄՆ-ինը. Կրեմլ

Միջուկային ոլորտում Ռուսաստանի փորձառությունն ավելի մեծ է, քան ԱՄՆ-ինը, իսկ ծառայությունների արժեքը՝ ավելի ցածր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ խոսելով Երևանի և Վաշինգտոնի ատոմային նախագծերի մասին։ Այս մասին փոխանցում  է Սպուտնիկ Արմենիան:


«Ինչ վերաբերում է ատոմային էներգետիկայի ոլորտում Հայաստանի և ԱՄՆ-ի փոխգործակցությանը, այնտեղ հին խորհրդային օբյեկտներ կան, որոնք, իհարկե, խորհրդային և ռուսական նախագծման են։ Այստեղ Ռուսաստանը, անկասկած, ավելի մեծ փորձառություն ունի և օժտված է ավելի մեծ մրցունակությամբ»,-նշել է Կրեմլի ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ ատոմային ոլորտում աշխարհի ամենաառաջադեմ երկիրը լինելով, Ռուսաստանը կարող է դիմակայել միջազգային մրցակցության ամենաբարձր մակարդակին, եթե նման մրցակցությունը պահանջարկ ունենա գործընկերների կողմից։


«Ռուսաստանը կարող է ավելի քիչ գումարով ավելի լավ որակ ապահովել երկար տարիներ», – ասել է Պեսկովը։

tert.am