Foto

«Niva»-ն կողաշրջվել է առվակի մեջ. տուժածներ չկան

Փետրվարի 11-ին, ժամը 10։06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ոստան-Քաղցրաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել առվակի մեջ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Ոստան-Քաղցրաշեն ավտոճանապարհի 6-րդ կմ-ին՝ Ոստան բնակավայրի վարչական տարածքում, առվակից դուրս են բերել «Niva» մակնիշի ավտոմեքենան և մոտեցրել ճանապարհի երթևեկելի գոտի։ Տուժածներ չկան: