Foto

«Տոտենհեմ»-ը պաշտոնանկ է արել գլխավոր մարզչին

Դանիացի մասնագետ Թոմաս Ֆրանկը հեռացել է «Տոտենհեմի» գլխավոր մարզչի պաշտոնից։ Այս մասին հայտնում է անգլիական ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ղեկավարությունը նման որոշում է կայացրել թիմի վերջին անհաջող ելույթների պատճառով։ Անցկացրած 26 հանդիպումից հետո «Տոտենհեմը» 29 միավորով զբաղեցնում է Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 16-րդ հորիզոնականը։

«Ակումբը որոշում է կայացրել փոխել թիմի գլխավոր մարզչին։ Մենք վճռական էինք՝ տրամադրելու Ֆրանկին անհրաժեշտ ժամանակ և աջակցություն՝ ապագան միասին կառուցելու համար։ Սակայն գրանցված արդյունքները տնօրենների խորհրդին ստիպեցին եզրակացնել, որ մրցաշրջանի այս փուլում փոփոխություններն անհրաժեշտ են։

Ակումբում աշխատելու ողջ ընթացքում Թոմասը դրսևորել է անսասան նվիրվածություն՝ բոլոր ուժերը ներդնելով թիմի զարգացման համար։ Մենք շնորհակալություն ենք հայտնում նրան ներդրած ավանդի համար և մաղթում հաջողություն ապագայում»,- ասվում է ակումբի պաշտոնական հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Թոմաս Ֆրանկը «Տոտենհեմը» գլխավորում էր 2025 թվականի հունիսից, իսկ մինչ այդ աշխատել էր «Բրենթֆորդում»։