Foto

ՃՏՊ՝ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին

Փետրվարի 10-ին, ժամը 21:52-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լճափ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 19-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» «Mitsubishi» և «BYD» մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևորին դուրս բերել մեքենայից․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։