Foto

Ուկրաինայում ընտրությունները կարող են տեղի ունենալ մինչև մայիսի 15-ը

Ուկրաինայի իշխանությունները ձեռնամուխ են եղել նախագահական ընտրությունների անցկացման, ինչպես նաև Ռուսաստանի հետ հնարավոր խաղաղության համաձայնագրերի շուրջ հանրաքվեի նախապատրաստմանը: Երկու քվեարկություններն էլ նախատեսվում է կազմակերպել մինչև մայիսի 15-ը, գրում  է ura.news-ը։

Financial Times-ի (FT) տեղեկատվության համաձայն՝ նման որոշում է կայացվել ԱՄՆ վարչակազմի ճնշման ներքո, որը ձգտում է Ուկրաինայում զինված հակամարտության ավարտին հասնել արդեն գարնանը:

aysor.am