Foto

Գեղարքունիքի մարզում շարունակվում են ճանապարհների մաքրման աշխատանքները

Գեղարքունիքի մարզում շարունակվել են ձյան տեղումները, 10-20 սանտիմետր ձյան շերտ է գոյացել՝ դժվարանցանելի վիճակ ստեղծելով ճանապարհատրանսպորտային երթևեկության համար։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, սպասարկող պատասխանատու կազմակերպություններն ավտոճանապարհներին շարունակում են իրականացնել ձնամաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ։

Ժամը 12-ի դրությամբ մարզի տարածքում փակ ավտոճանապարհներ չկան։

Վարդենիս համայնքի որոշ բնակավայրերի բարձրադիր հատվածներում ճանապարհները դժվարանցանելի են, որոնց մաքրման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար։