Վաղարշապատի ավագանու «Հաղթանակ» խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանը գրել է.
«Այսօր վաղ առավոտից բռնաճնշումներ են սկսվել Վաղարշապատի ընդդիմադիր հայացքներ ունեցող տարբեր անձանց նկատմամբ:
Մինչ այս պահը տեղի են ունենում խուզարկություններ և ձերբակալություններ:
Մեր տեղեկություններով՝ այս պահին ձերբակալված է 5 անձ:
ՔՊ-ականների վախերը Վաղարշապատից դեռ չեն անցել»:









