Foto

ՔՊ-ն Հռիփսիմե Հունանյանին փոխարինող չի ընտրել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Իշխող խմբակցությունը նախօրեին քննարկել է ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը, ապա քվեարկել թեկնածուներին, սակայն քվեարկությունը տապալվել է։

Հիշեցնենք, որ Հռիփսիմե Հունանյանին պարտադրված հրաժարականից հետո այդ տեղի համար առաջադրվել էր երկու թեկնածու՝ պետաիրավականի անդամ Տրդատ Սարգսյանը եւ առողջապահության հանձնաժողովի անդամ Վանիկ Օհանյանը: Թեպետ քվեարկության արդյունքում վանաձորցի Օհանյանը Տրդատ Սարգսյանից շատ ձայն է հավաքել, սակայն, կուսակցության կանոնադրության համաձայն, չի ստացել քվեարկողների մեծամասնության քվեն: Այսինքն, շատերը չեն մասնակցել քվեարկությանը:

Իսկ քիչ թվով պատգամավորներ են մասնակցել, քանի որ մեծ մասն արդեն ճամպրուկային տրամադրությունների մեջ է։ Ըստ ամենայնի՝ կհայտարարվեն հանձնաժողովի նախագահի նոր ընտրություններ, եւ նոր թեկնածուներ կառաջադրվեն կամ կինքնառաջադրվեն։