Երևանում մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանում փետրվարի 9-ին ժամը 17։00-21։00-ն գնացքները կանգառ չեն կատարի։
«Մայրաքաղաքում նախատեսված պետական արարողակարգային միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով՝ փետրվարի 9-ին ժամը 17։00-21։00-ն Երևանի մետրոպոլիտենի «Մարշալ Բաղրամյան» կայարանում գնացքները կանգառ չեն կատարի։ Հայցում ենք մեր ուղևորների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Մետրոպոլիտենի տարածած հաղորդագրության մեջ։









