Երեկ՝ փետրվարի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։50-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Արամ Խաչատրյան փողոցում բախվել են «ՎԱԶ 21099» մակնիշի և «Nissan Murano» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե սյանը և նստարանին։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով «ՎԱԶ 21099»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։
Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ նրանց հայտնածի օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր օգտագործել են հատուկ տեխնիկա վիրավորին ավտոմեքենայից դուրս բերելու համար։









