Foto

Շարունակվում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները

Փետրվարի 9-ին՝ ժամը 12:10-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Այս մասին տեղեկանում ենք Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար։