Foto

ԱՄՆ փոխնախագահը հնարավորություն ունի ապահովելու մեր բոլոր գերիների անհապաղ ազատ արձակումը հենց իր այցի ժամանակ. Արտակ Բեգլարյան


Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ փետրվարի 9-10-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն։

Այսօր՝ ժամը 17:00-ին, Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների ազատ արձակման պահանջով հավաք տեղի կունենա ՀՀ նախագահի նստավայրի դիմաց։

Արցախի նախկին ՄԻՊ, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը հայտարարել է՝ ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցի առթիվ պետք է նրա ու միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել հատկապես գերիների ազատ արձակման և Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության անհրաժեշտության վրա:

«ԱՄՆ փոխնախագահը հնարավորություն ունի ապահովելու մեր բոլոր գերիների անհապաղ ազատ արձակումը հենց իր այցի ժամանակ, իսկ դրա համար մեր կուռ ու միասնական ձայնի բարձրացումը խիստ կարևոր է»,- նշել է Բեգլարյանը։