Foto

Արդարադատության փոխնախարարը մասնակցել է «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի՝ 2025 թվականի հաշվետվության ներկայացմանը

Հայաստանի արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը մասնակցել է «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ 2025 թվականի տարեկան հաշվետվության ներկայացմանը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Կենտրոնի տարածած հաղորդագրությունից, հաստատության տնօրեն Դավիթ Ղուլյանը նախարարի տեղակալին է ներկայացնել կառույցի գործունեության հիմնական ուղղությունները, իրականացված բարեփոխումներն ու ֆինանսատնտեսական արդյունքները, որոնք միտված են ծառայությունների որակի բարելավմանն ու աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։

Արձանագրվել են 2025 թվականի հիմնական ցուցանիշները․

  • Կենտրոնում մուտքագրվել է 2575 փորձաքննություն, ելքագրվել է ընդհանուր թվով 3580 փորձաքննություն։
  • Զգալիորեն նվազեցվել է կուտակված գործերի քանակը. 2026թ․-ի փոխանցված գործերի մնացորդը 2025 թվականի համեմատ նվազել է 983-ով։

Ներկայացվել են նաև 2026 թվականի անելիքներն ու զարգացման ռազմավարական ծրագրերը, որոնք ուղղված են փորձաքննությունների իրականացման ժամկետների կրճատմանն ու տեխնիկական վերազինմանը։

Նախարարի տեղակալը բարձր է գնահատել Կենտրոնի ձեռքբերումները՝ կարևորելով փորձաքննությունների կատարման ժամկետների կրճատումները և դրանց օբյեկտիվության և թափանցիկության դերը արդարադատության համակարգում։