Սիրիայի հյուսիս-արևմուտքի Իդլիբի նահանգում տեղահանված անձանց առնվազն 14 ճամբար հեղեղվել է մի քանի օր տևած տեղատարափ անձրևներից հետո: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին ասվում է արաբական հանրապետության քաղաքացիական պաշտպանության ծառայության հայտարարության մեջ:
Ծառայությունից հայտնել են, որ վրաններն անցել են ջրի տակ, ջուրը քշել-տարել է գրեթե ամեն ինչ, վտանգի տակ է հայտնվել մոտ 500 ընտանիք:
Իշխանություններն իրականացնում են տուժածներին փրկելու գործողություն: Օթևանը կորցրած փախստականներին տարհանում են, նրանց տեղավորում են դպրոցներում: Իդլիբ են ուղարկվել քաղաքացիական պաշտպանության ջոկատներ և շարժական բժշկական կետեր հարևան նահանգներից:
Asharq Al-Awsat («Աշարք ալ Աուսաթ») թերթի տվյալներով՝ Սիրիայի հյուսիս-արևմուտքում ապրում է մոտ 1 միլիոն տեղահանված անձ, որոնք տեղավորված են 1 150 ճամբարում։ Ճամբարներից 801-ն Իդլիբի գյուղական վայրերում են, իսկ 349-ը՝ Հալեպի շրջակյքում









