Ճգնաժամային կառավարման ազգային և Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի մի շարք հասցեներում շենքերի տանիքներից երկաթե ճաղավանդակները թուլացել և կախվել են։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի, Ծաղկաձորի հենակետի օպերատիվ խմբերը և մեկ ավտոսանդուղքը։
Փրկարարները վերոնշյալ հասցեներում ապամոնտաժել են թուլացած բոլոր ճաղավանդակները։









