SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, փետրվարի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Տեղեկություն է ստացվել, որ հունվարի 31-ին, ժամը 11։30-ի սահմաններում, Գուգարք բնակավայրի սկզբնամասում գտնվող «Դվին» հանդիսությունների սրահի և նրան հարակից գազալցակայանի տարածքից կրակոցի ձայներ են լսվել։
Պարզվել է, որ կրակոց արձակած՝ այդ կերպ հասարակական կարգը խախտած անձը հանդիսանում է նույն ռեստորանը շահագործող, Լոռու մարզի բնակիչ 53-ամյա Արմեն Մ․-ն։
Նա հայտնել է, որ իրեն պատկանող քաղաքացիական ողորկափող հրացանով կրակելու միջոցով շուն է սատկացրել։
Պարզվել է նաև, որ շունը պատկանել է գազալցակայանի աշխատակից, Լոռու մարզի բնակիչ 35-ամյա Սերգեյ Մ․-ին։









