Foto

Երևանում ընտանիքի 3 անդամներ, որոնցից 2-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Փետրվարի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ոստիկանությունում տեղեկություն է ստացվել, որ Ներքին Շենգավիթ տներից մեկից  շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը լոգարանի լոգախցիկի ապակին կոտրվելու և վնասելու հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 3 քաղաքացու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածներն են 2-ամյա Գ․Գ․-ն՝ «ձախ ուսահոդի ապակու կտրած վերք» ախտորոշմամբ,  3-ամյա Ա․ Գ․-ն՝ «աջ ոտնաթաթի կտրած վերք» ախտորոշմամբ և 32-ամյա Քրիստինե Բ․-ն՝ «աջ ոտնաթաթի ու աջ ձեռքի ապակու կտրած վերք» ախտորոշմամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով, Շենգավիթի համայնքային ոստիկանները պարզել են, որ վիրավորները մարմնական վնասվածքները ստացել են նույն օրը ժամը 15։30-ի սահմաններում իրենց տան լոգարանում լոգանք ընդունելու ժամանակ լոգախցիկի դռան ապակին կոտրվելու և վերջիններիս վրա ընկնելու հետևանքով։