Foto

Հայաստանի ծանրամարտի առաջնությանը կմասնակցեն բոլոր առաջատար ծանրորդները

Հայաստանի ծանրամարտի առաջնությանն այս տարի մասնակցում է 110 ծանրորդ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Ներքին առաջնությանը կմասնակցեն բոլոր առաջատար ծանրորդները` աշխարհի և Եվրոպայի չեմպիոնները, ինչպես նաև միջազգային մրցաշարերի բազմակի մրցանակակիրները:

Հայաստանի առաջնության մեկնարկային օրը` փետրվարի 12-ին, կկայանա տեխնիկական ու հակադոպինգային սեմինարը: Բուն մրցաշարը կմեկնարկի փետրվարի 13-ին` «Սպորտի կառավարման» կենտրոնում:

Հայաստանի ծանրամարտի առաջնության մուտքն ազատ է: