Foto

Արմաշ գյուղի բնակչի տանն ապօրինի հրազեն է հայտնաբերվել

Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները փետրվարի 2-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արմաշ գյուղի 50-ամյա բնակիչը ապօրինի զենք-զինամթերք է պահում:


Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 50-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել է ապօրինի պահվող երկփողանի ողորկափող հրացան:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:


ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը։