Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում փետրվարի 2-ի գիշերը՝ ժամը 4-ին, Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալվել և բաժին է տարվել Գյումրիի բնակիչ 33-ամյա մի երիտասարդ: Նա 2015 թ․սեպտեմբերի 13-ից հետախուզվում էր անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։
***
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության Անձի հետախուզման բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների ու բացատրական աշխատանքի արդյունքում փետրվարի 2-ին վարչություն է ներկայացել Երևանի բնակիչ 58-ամյա մի տղամարդ, որը հունվարի 12-ից հետախուզվում էր խարդախության և փաստաթղթերի կեղծիքի մեղադրանքներով. խափանման միջոցը՝ կալանք։ Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:









