Ոստիկանի մասնակցությամբ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ հայտնում եմ, որ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կա նշանակված ծառայողական քննություն, տեսանյութում երևացող ծառայողի լիազորությունները կասեցվել են։ Առերևույթ հանցագործության վերաբերյալ տրվել է հաղորդում։ Այս մասին գրել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Ավելի վաղ Սյուզի Բադոյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում մարդկանց խոշտանգելով և հայհոյելով ցուցմունք կորզում։









