Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի համար տեխնիկական նախապատրաստական աշխատանքներ են տարվում։ Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են ընթանում, և այս հարցի շուրջ տեխնիկական մակարդակով բանակցություններ են ընթանում»,-ասել է նա լրագրողներին:
Մակրոնը նշել է, որ զուգահեռաբար այս հարցի շուրջ խորհրդակցություններ են ընթանում եվրոպացի գործընկերների և Վլադիմիր Զելենսկու հետ:
Ֆրանսիայի նախագահը նաև հայտարարել է, որ Կիևի անվտանգության երաշխիքների մշակման շրջանակներում նախապատրաստական աշխատանքներ են ընթանում ուկրաինական հակամարտությանը վերջ դնելու վերաբերյալ՝ «կամավորների կոալիցիայի» միջոցով:









