Երկաթուղու մասով մեք շարունակում ենք բանակցությունները ռուսական կողմի հետ: Մեր ընկալումն այնպիսին է, որ ձեր նշած հատվածների մասով ռուսական կողմի հետ համատեղ ենք իրականացնելու աշխատանքները, այսինքն՝ իրենց միջոցով: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ պատասխանելով Հայաստանում երկաթգծի կառուցման մասին հարցին:
«Ավարտական փուլում կխոսեմ, բայց վարչապետի հայտարարությունից հետո շարունակում ենք նույն ուղղությամբ գործողություններ իրականացնել, նոր փոխություններ չունենք ու ակնկալում ենք, որ չենք ունենա, այս մասով վերջնական որոշում կունենանք, բայց այս պահին դեռ չունենք»,- նշեց նա:
Նշենք, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանն ապաշրջափակման համար կարևորել էր, որ վերականգնվեն երկաթուղու Իջևանի, Երասխի և Ախուրիկի հատվածները, որոնք կկապեն Հայաստանն Ադրբեջանի, Ադրբեջանի հիմնական մասը՝ Նախիջևանի և Թուրքիայի հետ:
Վարչապետը հայտնել էր, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է պետական միջոցներով վերականգնել երկաթուղային ենթակառուցվածքները, եթե Ռուսաստանը դա չանի պատշաճ ժամկետում՝ ընդծելով, որ իրենք ոչ միայն պատրաստակամ են, այլ նաև ուզում են գործակցել Ռուսաստանի գործընկերների հետ, որպեսզի տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման թեմայով խորացնեն գործակցությունը:









