Foto

Իտալիայի նախագահն օլիմպիական զինադադարի կոչ է արել

Իտալիայի նախագահ Սերջո Մատարելան օլիմպիական զինադադարի կոչ է արել Միլանում և Կորտինա դ'Ամպեցոյում կայանալիք Ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նրա խոսքը մեջբերել է ANSA լրատվական գործակալությունը:


Մատարելան հանդես է եկել Միջազգային օլիմպիական կոմիտեի 145-րդ նստաշրջանում:

«Թող սպորտի անզեն ուժը հարկադրի լռելու զենքին»,- ասել է նախագահը` մեջբերելով Մարտին Լյութեր Քինգի խոսքը:


Ձմեռային օլիմպիական խաղերն Իտալիայում տեղի կունենան փետրվարի 6-ից մինչև 22-ը

tert.am