Foto

Սա կլինի Բեռլինի պատի անկումից ի վեր ամենամեծ փոփոխությունը․ Լինդսի Գրեհեմը՝ Իրանում իշխանափոխության մասին

Շարունակեք բողոքել, օգնությունը ճանապարհին է։ Այս մասին հայտարարել է սենատոր Լինդսի Գրեհեմը՝ դիմելով Իրանի քաղաքացիներին։

Ըստ սենատորի, եթե իրանում ներկա ռեժիմը շարունակի գոյություն ունենալ, ապա կլինի ևս 100 տարվա քաոս։

«Ես լիովին վստահ եմ, որ նախագահ Թրամփը կկատարի իր խոստումը։ Եթե այս ռեժիմը տապալվի, Համասը, Հեզբոլլահը, հուսիթները՝ բոլորը կհեռանան։ Սա կլինի Բեռլինի պատի անկումից ի վեր ամենամեծ փոփոխությունը։

Բողոքի ցույցի մասնակիցները չեն բողոքում ավելի լավ միջուկային համաձայնագրի համար, նրանք բողոքում են ավելի լավ կյանքի համար։ Եթե նրանք հասնեն իրենց ուզածին, մենք հնարավորություն կունենանք բարեկամանալու իրանցի ժողովրդի հետ։ Այաթոլլան երբեք մեր ընկերը չի լինի։

«Օգնությունը ճանապարհին է» նշանակում է ռազմական հարվածներ այն ենթակառուցվածքների դեմ, որոնք սպանում են իրանցի ժողովրդին։ Սա նախազգուշացում է այս ռեժիմին. մենք երբեք չենք հանձնվի։ Մենք կխեղդենք նրանց տնտեսությունը, և այն կփլուզվի։ Ժողովուրդը կհաղթի»,-ասել է Գրեհեմը։