Ժամանակն է կանգնել աշխատող մարդու կողքին։ Այդ մասին գրել է «Մեր ձևով» շարժման խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը․
«10% հարկ՝ փոքր բիզնեսին = հարված աշխատող մարդուն
ՔՊ-ական կառավարությունը 2025-ից
կրկնապատկեց շրջանառության հարկը՝ 5%-ից դարձնելով 10-ը %։
Ի՞նչ է սա նշանակում իրական կյանքում և ո՞ւմ է վնասում․
Ո՛չ օլիգարխներին, ո՛չ մոնոպոլիաներին
Փոքր խանութը չի դիմանում
Արհեստավորը փակում է գործը
Մարդը կորցնում է աշխատանքը
Ընտանիքը մնում է առանց եկամտի
Հայաստանում կա
122,000 փոքր ու գերփոքր բիզնես
69,000 շրջանառության հարկ վճարող
400,000 աշխատող մարդ տվյալ ոլորտում
Սրան պարզապես թվեր չեն։
Խոսքը 400 հազար ընտանիքի մասին է, հազարավոր փոքր խանութների, արտադրամասերի, ծառայությունների, որոնք այսօր կանգնած են փակվելու վտանգի առաջ։
Սամվել Կարապետյանը կփոխի այս պատկերը։ Նրա 5 տնտեսական քայլերը աշխատող մարդուն խեղդող քաղաքականության փոխարեն՝ զարգացնող տնտեսական միջավայրի մասին են.
0% հարկ՝ փոքր և միջին բիզնեսի համար
Բիզնեսը կաշխատի, ոչ թե կփակվի
Ընտանիքը եկամուտ կստանա, չի՛ արտագաղթի
Ուժեղ Հայաստանում փոքր բիզնեսը «հարկ հավաքելու աղբյուր» չի՛ լինելու, այն լինելու է մեր տնտեսության ողնաշարը»։









