Foto

ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական սերտ հարաբերությունները ձևավորվում են մեր սպաների ուսումից․ դեսպան

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Ֆրանսիայի դեսպանատանն ընդունել է Սեն-Սիր ռազմական ակադեմիայի երեք ուսանողների, ովքեր Վազգեն Սարգսյանի անվան հայկական ռազմական ակադեմիայում անցնում են խորացված ուսումնառություն։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից:

«Մեր երկու երկրների միջև ռազմավարական սերտ հարաբերությունները ձևավորվում են մեր սպաների ուսումից»,- ասված է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։