Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հանձնարարականով հրապարակվել է Իսլամական Հանրապետությունում վերջերս տեղի ունեցած բողոքի ցույցերի և անկարգությունների ժամանակ զոհված և ինքնությունը պարզ դարձած 2,986 անձանց անունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի նախագահի գրասենյակը։
«Հիմնվելով թափանցիկության, պատասխանատվության և հաշվետվողականության քաղաքականության վրա՝ նախագահ Փեզեշքիանի հանձնարարականով հրապարակվել է վերջին միջադեպերի ժամանակ զոհված 2,986 անձանց ցուցակը»,- նշվում է նախագահի աշխատակազմի տարածած հայտարարության մեջ։
Նշվում է նաև, որ վերջին միջադեպերի զոհերի ընդհանուր թիվը, ինչպես նախկինում հաղորդվել էր, 3,117 է, սակայն 131 անձի ինքնությունը դեռևս չի պարզվել։









