Հունվարի 26-ից փետրվարի 1-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 493 դեպք, որից 138-ը՝ արտակարգ:
Մասնավորապես՝ հրդեհի՝ 65, փլուզման, կեղծ ահազանգի՝ 2-ական, պայթյունի, ձնաբքի՝ 1-ական, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, քարաթափման՝ 3-ական, մերկասառույցի՝ 4, ինքնասպանության փորձի՝ 12, թունավորման` 11, զինամթերքի հայտնաբերման՝ 9, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 38, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 144, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 28, հրդեհի կեղծ կանչի՝ 9, 161 այլ դեպքեր:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 139 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 227 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 149 տրանսպորտային միջոց:
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 82, զոհվել՝ 6 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 6 մարդ:









