Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը փետրվարի 2-5-ը գործուղվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (Ման-չեսթեր)՝ Կենսաբազմազանության և էկոհամակարգային ծառայությունների վերաբերյալ միջկառավարական գիտաքաղաքական հարթակի 12-րդ լիագումարնիստին՝ IPBES 12-ին մասնակցելու նպատակով։
IPBES 12-ը՝ հարթակ է, որտեղ պետությունները, գիտնականները և քաղաքական որոշում կայացնողները քննարկում են կենսաբազմազանության և էկոհամակարգային ծառայությունները, մարտահրավերները և լուծումները, ինչպես նաև հնարավորություն է տալիս պետություններին ստանալ գիտականորեն հիմնավորված առաջարկություններ և դրանք վերածել քաղաքական որոշումների։
COP 17-ի հյուրընկալման համատեքստում IPBES 12-ը Հայաստանին կընձեռնի գիտական գիտելիք, քաղաքական ուղղորդում, միջազգային համագործակցության հնարավորություններ և ֆինանսական աջակցություն, որոնք կարող են նպաստել երկրի կենսաբազմազանության պահպանմանը և կայուն զարգացմանը, ինչպես նաև Միացյալ Թագավորության հետ երկկողմ համագործակցության հնարավորություններին։









