Foto

Կոտայքում բախվել են «Nissan»-ն ու «Mitsubishi»-ն, հայտնվել են ձորակում

Այսօր՝ փետրվարի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդանի վարչական տարածքում, բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 30-ամյա Արարատ Ս.-ի վարած «Nissan» մակնիշի և 35-ամյա Անդրանիկ Ի.-ի վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Բախման հետևանքով ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում։ «Mitsubishi»-ն էլ կիսակողաշրված ընկել է «Nissan»-ի վրա։