Foto

Ճապոնիայում ձյան տեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի

Ճապոնիայի հյուսիսային և հյուսիսարևմտյան շրջաններում գրանցված ռեկորդային ձյան տեղումների հետևանքով զոհերի պաշտոնական թիվը 18 է, ևս 267-ը՝ վիրավոր։ Հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ճապոնիայի կառավարությունը, այդ թվում՝ փոթորկի պատճառած վնասի չափը գնահատող համապատասխան գործակալությունները, ռեկորդային ձյան հետևանքով զոհերի և վիրավորների վերաբերյալ պաշտոնական վիճակագրություն են վարում հունվարի 20-ից, երբ երկիրը բախվեց ձյան առաջին ալիքին։ Ձյան երկրորդ ալիքը հարվածեց Ճապոնիային հունվարի 25-ին։