Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Քննչական կոմիտեի շենքից դուրս է գալիս Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Սյունյաց թեմի առաջնորդ Տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանը։ Նրան քիչ առաջ մեղադրանք էր առաջադրվել խայտառակ, ամոթալի, աբսուրդային ու հակաիրավական մի քրգործով։
Մոտենում են լրագրողներ։
Լրագրող.
— Այս ճնշումները Ձեզ ու՞ր կարող են տանել։
Մակար Սրբազան.
— Դրախտ։
Այս կարճ երկխոսությունն այն մասին է, թե ինչու՛ է Հայոց Եկեղեցին հաղթած, իսկ գերագույն դավաճանը, յուր տիրադավ եկեղեցականներով ու կարգալույծներով, օրինադավ քննիչ-դատախազներով, ծիսա-կրկեսային խմբակով հանդերձ, պարտված»։









