Ռուսաստանի նախագահի օտարերկրյա երկրների հետ ներդրումային և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը հայտնել է, որ կրկին կլինի Մայամիում, նշում է ТАСС-ը։
«Կրկին Մայամի», — գրել է նա Instagram-ում՝ կցելով լուսանկար, որտեղ երևում է դեպի Ֆլորիդա նահանգ թռչող ինքնաթիռի երթուղին։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին, Դմիտրիևին սպասում են Մայամիում հունվարի 31-ին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչների հետ հանդիպելու համար։









