Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը վերսկսել է նիստերը, դրանք արդեն ամեն շաբաթ կանցկացվեն: Խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանն «Ազատությանը»հայտնեց, որ այսօրվա նիստում քննարկելու են անձնական տվյալների պաշտպանությանը վերաբերող հարցեր:
Անկախության հռչակագրի հարցը կա՞ օրակարգում. Իոաննիսյանն ասաց՝ դեռ ոչ:
Ավելի վաղ արդարադատության նախարարն ասել էր, որ նոր Սահմանադրության տեքստը պետք է պատրաստ լինի մարտին՝ այսինքն մեկ ամսից:









