Մենք տեսնում ենք բոլոր քաղաքացիական ենթակառուցվածքների, մասնավորապես՝ Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների անողոք ռմբակոծությունը: Այս մասին հայտարարել է Գորմանիայի կանցլեր Մերցը՝ խոսելով Ռուսաստանի և Ուկրաինայի հակամարտության մասին։
«Սրանք Ռուսաստանի կողմից Ուկրաինայի և նրա բնակչության դեմ կատարվող ամենօրյա ռազմական հանցագործություններ են»,-նշել է նա:
Գերմանիայի կանցլերը նաև նշել է, որ «Ուկրաինան այժմ ի վիճակի է մշակել հեռահար հրթիռային համակարգեր, որոնք ավելի լավն են, քան նախորդ տարիներին Եվրոպայում առաջարկված և քննարկված որոշ համակարգեր»:









