ԱՄՆ-ն հույս ունի, որ Ռուսաստանը կմասնակցի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի (ԱԽՏ) «անվտանգության կառուցմանը»: Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը, հաղորդում է «ТАСС»-ը:
«Մենք հույս ունենք, որ ՌԴ-ն կդառնա այս համակարգի մասը»,-ասել է նախարարը: Վաշինգտոնում «ողջունում են Մոսկվայի ներգրավվածությունը տարածաշրջանում»,-հավելել է նա՝ նշելով, որ «դա վերաբերում է նաև ցանկացած այլ երկրի»:
Բացի դրանից, Քարթերը անդրադարձել է ԿԺԴՀ-ի իրավիճակի շուրջ Ռուսաստանի և այլ պետությունների կառուցողական դերին: «Տվյալ հարցում մենք գոհ ենք Մոսկվայի հետ ունեցած համագործակցությունից»,-ասել է Պենտագոնի ղեկավարը:
Vesti.am