Foto

Տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողության կասկածանքով

Տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկաՀուլիսի 18-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ «Էրեբունի» բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ «ձախ ակնակապճի շրջանի կապտուկ» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել մի քաղաքացու, ով բժիշկներին հայտնել է, որ վնասվածքը ստացել է ընկերոջ եղբոր կողմից Մուշականի ամառանոցներում ծեծի ենթարկվելու հետևանքով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը Լոռու մարզի բնակիչ 30-ամյա Հ. Կ.-ն է։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա ոստիկաններին հայտնել է, որ հուլիսի 17-ին՝ ժամը 17։00-ից մինչև 18։00-ն ընկած ժամանակահատվածում, իր 41-ամյա ընկերոջ 46-ամյա եղբայրը մի քանի անգամ ձեռքով հարվածել է իր դեմքին, այնուհետև հրելով գցել է անկողնու վրա և իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ։

Կասկածյալը  հայտնաբերվել է Արին Բերդի և Թամանցիների փողոցների խաչմերուկում և ձերբակալվել։տմամբ սեռական բնույթի բռնի գործողության կասկածանքով