Հունվարի 19-ից 26-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4867 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 149 ավտոմեքենա։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 165 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 208 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 102, չամրակապված վարելու՝ 577, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 23, վարելու ընթացքում ծխելու՝ 496, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 357, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 322 և 1766 այլ իրավախախտում։
129 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 241-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 53-ը՝ լուսարձակների անսարքությամբ, այդ թվում՝ 11 բեռնատար, 73-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով, 197-ը առանց ձմեռային անվադողերի։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 65 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 11386 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 212 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 203 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 355, կեղծ վարորդական վկայականով երթևեկող՝ 17 անձ։
Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 113, չամրակապված վարելու՝ 2887, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 123, վարելու ընթացքում ծխելու՝ 351, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 466, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 21, արագության գերազանցման՝ 1270 և 3400 այլ իրավախախտում։
330 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 822-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 715-ը՝ լուսարձակների անսարքությամբ, այդ թվում՝ 19 բեռնատար, 146-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով, 550-ը՝ առանց ձմեռային անվադողերի։
7 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 53 անձ։









