Վրաստանի նախկին վարչապետ, «Հանուն Վրաստանի» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Գիորգի Գախարիան շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ կարևոր ձեռքբերման կապակցությամբ՝ ընդգծելով, որ այն հնարավոր է դարձել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի առաջնորդության և ներգրավվածության շնորհիվ։ Այս մասին նա գրել է X-ի իր էջում։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի ներկայությունը Հարավային Կովկասում առանցքային նշանակություն ունի տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար, մինչդեռ Վրաստանը «Վրացական երազանքի» կառավարության գործողությունների հետևանքով կորցնում է իր ռազմավարական դերակատարումը և մեկուսանում։
«ԱՄՆ-ի հետ հարաբերությունները վերականգնելու և Վրաստանը Հարավային Կովկասում ամերիկյան օրակարգի կենտրոնական տարր դարձնելու փոխարեն, ներկայիս ռեժիմը շարունակում է հարձակվել և ապատեղեկացնել Միացյալ Նահանգներին և միանում է թշնամական ուժերին՝ սպառնալով ոչ միայն Վրաստանի անվտանգության շահերին, այլև տարածաշրջանում կայուն երկարաժամկետ խաղաղությանը և Միացյալ Նահանգների ազգային անվտանգության շահերին»,-գրել է նա։









