Իսկ ինչու հետաքննություն չանցկացնել, չպատժել նրանց, ովքեր Հայաստանին ԵՄ մղելով բառացիորեն կոչ են անում հրաժարվել ինքնիշխանությունից, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա կրկին խոսել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանավորումից՝ Ռուսաստանի հետ դաշինք կազմելու անհրաժեշտության մասին նրա արտահայտությունների համար:
«Այս սյուժեն ռեզոնանսային է դարձել ռուսական հասարակության մեջ։ Ավանդական դաշնակցի հետ հարաբերությունների ամրապնդման օգտին հայտարարության համար քրեական հետապնդումն ինքնին անհեթեթ է»,-ասել է նա։









