Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Քիչ առաջ Նարեկը զանգեց «Արմավիրի» բանտից։ Նրան վերադարձրել են «պատժախուց թիվ 6»՝ այնտեղ, որտեղ նա գտնվել է հունվարի 10-ից։ Հացադուլը շարունակվում է՝ մինչև նախավիրահատական վերականգնողական թերապիայի անցկացման հարցի լուծումը։ Հուսամ՝ այդ հարցը կլուծվի հենց վաղը։
Ով թեմայի մեջ չէ՝ ստորև ներկայացնում եմ վերջին ավտոլայվս, որտեղ տալիս եմ անհրաժեշտ պարզաբանումներ»։









