Foto

Սաստիկ բքի պատճառով Նորավանի խաչմերուկից մինչև Գորիս և Տաթև ավտոճանապարհները փակ են

Հունվարի 22-ին՝ ժամը 18:30-ի դրությամբ, սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պատճառով և անվտանգության նկատառումներից ելնելով՝ Նորավանի խաչմերուկից մինչև Գորիս և Տաթև ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։

Մարդատար մեքենաների երթևեկությունը թույլատրվում միայն Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհով։

Հորդորում ենք վերոնշյալ ուղղությամբ երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։