Օրերս ներկայացրինք Սամվել Կարապետյանի կողմից մշակված 5 տնտեսական քայլերը, որոնք կփոխեն մեր ժողովրդի կյանքը՝ դեպի բարեկեցիկ ապագա: Այս մասին ասել է «Մեր ձևով» շարժման անդամ, տնտեսագետ Աշոտ Մարկոսյանը՝ մանրամասնելով դրանք:
Նա ներկայացրել է 300,000 նոր աշխատատեղերի ստեղծման նախագիծը, ասելով, որ շեշտը պետք է դրվի հատկապես մարզերի վրա:
«Աշխատատեղերի ստեղծման հիմնական մեխը մեր արդյունաբերականացման ծրագիրն է: Հայաստանը բավականին հարուստ փորձ ունի արդյունաբերական արտադրանքի, բայց վերջին 7 տարվա ընթացքում մեծ անկում ունի, մասնավորապես՝ մշակվող արդյունաբերության ոլորտում:
Պետք է զարկ տալ արդյունաբերությանը: Խոշոր նախածրագրերից, որ նախատեսում ենք իրականացնել, պղնձաձուլարանի կառուցումն է»,-նշել է նա:









