Այսօր՝ հունվարի 22-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան-Վանաձոր ավտոճանապարհի՝ Ապարան քաղաքի վերջնամասից մինչև Նիգավան տանող մի քանի կիլոմետրանոց ճանապարհին։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհը, որն անցնում է Ապարան քաղաքի միջով, պետք է մաքրվի ոչ թե Ապարանի քաղաքապետարանի կողմից, այլ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի՝ նշված ճանապարհը սպասարկող ճանշինի կողմից։
Ձյունը մաքրվել է, սակայն ցանկալի է, որպեսզի կատարվի աղ ու ավազի խառնուրդով լրացուցիչ մշակում, մինչդեռ այն չի կատարվել, իսկ որոշ բեռնատարների «վայ» վարորդներ էլ այնպիսի դիրք են ընդունել ճանապարհին, որ առաջացել է խցանում։ Մոտ 20 րոպե ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակից ոչ մի պարեկ չկար և խնդրի մասին տեղեկանալով ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանը, նոր միայն Ապարանը սպասարկող պարեկները՝ վաշտի ու դասակի հրամանատարների հետ, ժամանեցին ու սկսեցին աշխատանքներ իրականացնել ճանապարհը բացելու ուղղությամբ։









