Լեհաստանի ԱԳ նախարարությունը կանչել է Բելառուսի գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ բողոք ներկայացնելով օդերևութաբանական զոնդերի օգտագործմամբ ծխախոտի մաքսանենգության կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտնել է գերատեսչության մամուլի քարտուղար Մացեյ Վևյուրը։
Հավատարմատարին տեղեկացրել են, որ նման գործելակերպի շարունակության պարագայում կլինեն հետևանքներ։
Լեհաստանի ազգային անվտանգության բյուրոյի հաղորդագրության համաձայն՝ անցած հանգստյան օրերին Բելառուսի տարածքից Լեհաստան են թափանցել շուրջ մեկ տասնյակ օդերևութաբանական զոնդեր, որոնք օգտագործվել են ծխախոտի մաքսանենգության նպատակով։









