Foto

Ինդոնեզիայում Սեմերու հրաբխի արտանետած մոխրի բարձրությունը հասել է 4,5 կիլոմետրի

Սեմերու հրաբուխը ժայթքել է Ինդոնեզիայի կենտրոնական հատվածում՝ Արեւելյան Ճավայում։ Այս մասին նշվել է հանրապետության հրաբխագիտության եւ երկրաբանական աղետների հետեւանքների մեղմման կենտրոնի հայտարարությունում։


Գերատեսչությունում նշել են, որ մոխրի բարձրությունը հրաբխի խառնարանի վրա  հասել է 800 մետրի կամ ծովի մակերեույթից 4 476 մետր բարձրության։ Նշվել է, որ մոխիրը մեծ ինտենսիվությամբ տարածվում է հյուսիսարեւելյան ուղղությամբ։ Կենտրոնում տարածաշրջանի բնակիչներին խորհուրդ են տվել զգույշ լինել եւ չմոտենալ խառնարանին 5 կիլոմետր շառավղով՝ շիկացած քարերի արտանետման վտանգի պատճառով։


Սեմերուն  բարձրությամբ չորրորդ հրաբուխն է Ինդոնեզիայում (3 676 մետր բարձր ծովի մակերեւույթից)  եւ ամենամեծ գագաթն է Ճավա կղզում։

Աշխարհի ամենամեծ Ինդոնեզական արխիպելագը, որը բաղկացած է 18 հազար կղզիներից, գտնվում է խաղաղօվկիանոսյան այսպես կոչված Հրե օղակում, ինչի պատճառով տարածաշրջանը ենթակա է ուժեղ սեյսմիկական ակտիվության։ Ինդոնեզիայում հաշվվում է ավելի քան 500 հրաբուխ, որոնցից գործող է մոտ 130-ը։

news.am